Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչու՞ են ԵՄ-ում վախենում Թրամփ-Պուտին հանդիպումից

Ինչու՞ են ԵՄ-ում վախենում Թրամփ-Պուտին հանդիպումից
01.07.2018 | 09:26

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույնպես բանակցեց Պուտինի հետ: Հունիսի 28-ին Սպիտակ տունը հաստատեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի Վլադիմիր Պուտինին: ԵՄ-ում լուրին բավականին սառը վերաբերվեցին` գրում է Յասմին Սերխանը The Atlantic-ում: Ի վերջո, որոշակի ենթատեքստ կա: Թրամփը Պուտինին հանդիպում է այն պահին, երբ հետախուզական հանրությունը շարունակում է մատնանշել «ռուսական միջամտությունը» 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին: Հունիսի 28-ին Թրամփն իր Twitter-ում գրեց, որ պնդում է` «Նրանք ոչ մի կապ չունեն մեր ընտրություններին միջամտության հետ», սակայն ԱՄՆ հետախուզությունը հակառակ տեսակետին է: Թրամփ-ԵՄ տարաձայնությունները առևտրի, քաղաքականության, կլիմայի փոփոխոթյունների ու Իրանի միջուկային գործարքի շուրջ են: Թրամփի երկակի վերաբերմունքը ՆԱՏՕ-ին պատճառ դարձավ, որ եվրոպացի դաշնակիցները բաց հայտարարեն, որ ԵՄ-ն պետք է ինքնուրույն ապահովի իր անվտանգությունը: Այս ամենը Պուտինին հնարավորություն է տալիս արևմտյան ալյանսում խզումը մեծացնել: Եվրոպայի ղեկավարներին անհանգստացնողը ոչ այնքան Թրամփ-Պուտին հանդիպումն է, որքան հանդիպման հետևանքները, որ նախապես չեն կարող կռահել: Անցյալում Թրամփը բազմիցս դրսևորել է իր անկանխատեսելիությունը: Օրինակ` նա մաքսատուրքեր սահմանեց ԵՄ-ից ներկրվող պողպատի ու ալյումինի վրա և սպառնաց մաքսատուրքեր մտցնել եվրոպական ավտոմեքենաների վրա, որ կարող է հանգեցնել լայնամասշտաբ առևտրական պատերազմի: Թրամփն անսպասելի լքեց G7-ը, որի նախօրեին հայտարարեց` անհրաժեշտ է վերականգնել G8-ը Ռուսաստանի մասնակցությամբ: Նաև կատակեց, որ ԱՄՆ-ը կարող է հրաժարվել ՆԱՏՕ-ից հօգուտ անհատական ռազմական համագործակցության` ընդգծելով, որ «ՆԱՏՕ-ն նույնքան վատն է, որքան ՆԱՖՏԱ-ն»:

Եվրոպացիները վախենում են, որ Թրամփն անկանխատեսելիություն կդրսևորի Հելսինկիում, որը վտանգավոր հետևանքներ կունենա ԵՄ-ի համար: Եվրոպայի ղեկավարները տագնապի բոլոր հիմքերն ունեն: Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի հետ պատմական հանդիպման ժամանակ Սինգապուրում Թրամփը ԿԺԴՀ-ից ստացավ միայն Փհենյանի Կորեական թերակղզին միջուկազերծելու անորոշ հավաստիացումը: Չնշվեց ճշգրիտ ժամկետ: Փոխարենը Թրամփը խոստացավ դադարեցնել զորավարժությունները Հարավային Կորեայում` թույլ տալով հյուսիսկորեական քարոզչությանը հայտարարել Փհենյանի հաղթանակի մասին և Կիմ Չեն Ինին պատկերել միջազգային հանրության լեգիտիմ անդամ: Պուտինի հետ գործերն ավելի բարդ են: «Մարդիկ զգուշանում են, որ նա հեշտությամբ կարող է պարտադրել Թրամփին ինչ-որ որոշում` աննշան զիջումներ անելով, թույլ տալ Թրամփին ոչ ձեռնտու գործարք կնքել»` կարծում է Լեհաստանում ԱՄՆ նախկին դեսպան Դենիել Ֆրիդը: Թրամփը կարող է կրկնել Սինգապուրի սցենարը Հելսինկիիում: Թրամփը կարող է երդվել Պուտինին, որ կկասեցնի ՆԱՏՕ-ի զորավարժությունները Լեհաստանում ու բալթյան երկրներում: Թրամփը կարող է խոստանալ թուլացնել հակառուսական պատժամիջոցները` մոռանալով Ղրիմը Ռուսաստանի կազմ վերադարձնելու մասին, որից հետո պատժամիջոցները սահմանվեցին: Ֆրիդի խոսքով` եվրոպացիները անհանգստանում են, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ Թրամփը կարող է կրկնել իր հայտարարությունները, որ արել է G7-ում, երբ ընդգծում էր, որ ՆԱՏՕ-ի անդամները ցանկանում են հետագայում էլ օգտագործել ԱՄՆ-ի հնարավորությունները առանց պաշտպանական բյուջեի բեռը վերաբաշխելու: «Եթե Թրամփի թիկունքում լինի միասնական միություն, նա կարող է հաջողության հասնել: Եթե Թրամփը Պուտինի հետ հանդիպման մեկնի ալյանսի հետ տարաձայնությունները չվերացրած` թույլ դիրքերում կհայտնվի: Վտանգ կա, որ Թրամփը չափազանց շատ զիջումներ կանի` չսպասելով Պուտինի համադրելի պատասխան քայլերին, որ հաջող հանդիպման տպավորություն ստեղծի: Այդ իրավիճակը չի բխում ԱՄՆ-ի շահերից»` կարծում է Դենիել Ֆրիդը:
The Atlantic


Հ.Գ. Իսկ ո՞վ կամ ի՞նչն է խանգարում անկանխատեսելի լինել Մակրոնին, Մերկելին կամ ԵՄ մյուս նախագահներին ու վարչապետներին: Ի վերջո, վտանգ կա նաև, որ Դոնալդ Թրամփը ոչ մի զիջում չի անի Վլադիմիր Պուտինին: Նախ և առաջ` հարկավոր է հասկանալ` ի՞նչ է նշանակում «զիջում»: Իսկ դրա համար նախ պետք է պատկերացնել Թրամփի ու Պուտինի զրույցի կետերը` ով ինչ է կարևորում ու ինչ է ակնկալում դիմացինից: Թրամփն արդեն հայտարարել է, որ Պուտինի հետ մտադիր է քննարկել խոշորագույն միջազգային հարցեր, այդ թվում և ամերիկյան ընտրություններին ՌԴ-ի ենթադրյալ միջամտության հարցը: «Մենք չենք ցանկանում, որ ինչ-որ մեկը միջամտի մեր ընտրություններին»` լրագրողներին ասել է Թրամփը: Նա կրկին հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպմանը կբարձրացնի Սիրիայի և ՈՒկրաինայի հակամարտությունների հարցերը: Նա վատ ոչինչ չի տեսնում Ռուսաստանի և Չինաստանի պես երկրների հետ հարաբերությունները կարգավորելու փորձում: Մինչ Թրամփը շատախոսում է, Պուտինը լռություն է պահպանում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3137

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ